Կուսակցությունների մասին օրենքը ոչինչ էլ չի կայունացնելու, որևէ կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ՝ ԱԺ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Որովհետև մենք ուզում ենք ամբողջ վիճակից մի ֆրագմենտի մի երկու դրույթ փոխել: Միամիտ եք ժողովուրդ, ի՞նչ կուսակցությունների մասին օրենք: Մի հատ նայեք՝ ինչպես են այսօր Հայաստանում աշխատում մամուլը, մեդիան, հեռուստաընկերությունները, որոնք սպառում են հանրային մուլտիպլեքսը, որոնք որոշում են «բլոկ» անել այսինչ մարդուն, ցույց չտալ նրան: Վերջ, կուսակցության մասին օրենքն ի՞նչ պիտի անի: Քաղաքական համակարգը ո՞նց եք առողջացնելու: Փողով… փող ծախսենք, էս մեկին դարձնենք հերոս, մեկին դարձնենք դավաճան: Կուսակցությունների մասին օրենքով դրա դեմը ո՞նց եք առնելու: Մի բան գրե՞լ եք դրա մասին: Օրինակ՝ գրե՞լ եք, որ պառլամենտական ուժին հանրային մուլտիպլեքս սպառող հեռուստաընկերությունը չի կարող չլուսաբանել: Չեք գրել չէ՞: Առաջարկում եմ՝ գրեք, որովհետև քաղաքական համակարգը Հայաստանում ոնց հիվանդ կար, հիվանդ էլ մնաց: Մենք ունենք հիվանդ քաղաքական համակարգ և այդ հիվանդ համակարգով գնում ենք արտահերթ ընտրությունների: Եվ մեզ թվում է, որ այս օրենքը փոխենք՝ արդար ընտրություններ են լինելու», - ասաց Մարուքյանը: